Փոլ Ուոքերին կարող են սպանած լինել. The Nation

12:37 • 13.12.13

Ավտովթարը, որի հետևանքով մահացել է դերասան Փոլ Ուոքերը, կարող էր պատահական չլինել: «Ֆորսաժ» ֆիլմի աստղին հնարավոր է սպանած լինեն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Nation-ին, որն էլ վկայակոչում է Globe Magazine-ին:

 

Այդ վարկածն են առաջ քաշում մի քանի մասնագետներ, որոնք ուսումնասիրել են վթարի մանրամասները:

 

Ամսագիրը նշում է, որ Փոլ Ուոքերը լարված հարաբերություններ ուներ «Ֆորսաժ» ֆիլմի գործընկերոջ՝ Վին Դիզելի հետ: Ամսագրի տեղեկություններով՝ դերասաններն ատում էին միմյանց: Ուոքերը Դիզելին համարում էր եսասեր և համոզված էր, որ նա փորձում է գերազանցել իրեն:

 

Ավտովթարից մի քանի օր առաջ Փոլ Ուոքերը պատմել է հարցազրույցում, որ ինքն ու Վին Դիզելը հարգում են միմյանց, սակայն խոստովանել է, որ երբեմն նրա մոտ գործընկերոջ գլխին հարվածելու ցանկություն է առաջանում:

 

«Նրանք արհամարհում էին միմյանց և երբեմն չէին խոսում իրար հետ մի քանի օր շարունակ»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է ամսագիրը:

 

Դերասան Փոլ Ուոքերը մահացել է նոյեմբերի 20-ին ավտովթարի հետևանքով Լոս Անջելեսի արվարձանում: