Apple Records-ը The Beatles-ի 59 չթողարկված երգ կթողարկի

09:25 • 14.12.13

Apple Records-ը հավաքածու կթողարկի, որը ներառում է The Beatles լեգենդար խմբի մինչ այս չթողարկված 59 երգ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Այդ ձայնագրությունները մեծ մասամբ արդեն հայտնի երգերի ստուդիաներում արված տարբերակներն են կամ համերգային ձայնագրությունները: Օրինակ` հավաքածուում կլինի A Taste of Honey և She Loves You երգերի մի քանի տարբերակ: Արդյոք կընդգրկվի հավաքածուում Helter Skelter-ի 28-րոպեանոց տարբերակը, հայտնի չէ:

 

Բացի այդ, հավաքածուում կընդգրկվեն երգեր, որոնք խմբի անդամները գրել են այլ կատարողների համար՝ I’m In Love և Bad to me երգերը Merseybeat և Բիլի Ջեյ Քրամերի համար:

Apple Records-ը The Beatles-ի 59 չթողարկված երգ կթողարկի