Էրիկը՝ տարվա երգիչ, Ք. Պեպելյանը՝ լավագույն երգչուհի. կայացել է 2013թ. Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
լուսանկարները՝ «Դար21» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից
Երեկ երեկոյան կայացել է «Հայկական երաժշտական 2013 մրցանակաբաշխությունը» և որոշվել են շոու-բիզնեսի լավագույնները։ Տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել Քրիստինե Պեպելյանը, տարվա երգիչ՝ Էրիկը։


«Ռեինկարնացիա» խումբն էլ երկու անվանակարգում է մրցանակներ ստացել՝ «Տարվա խումբ» և «Տարվա տեսահոլովակ»։


«Տարվա արտիստ» է ճանաչվել Ջուսը։

«Տարվա համագործակցությունը» անվանակարգում՝ Արմո և Գևորգ Մարտիրոսյանի «Շնորհավոր» կատարումն էր։

Տարվա հիթը՝ Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ն էր։ Սիրուշոն մրցանակաբաշխությանը մեկ մրցանակով չի սահմանափակվել, ստացել է նաև «Տարվա կատարում» անվանակարգի մրցանակը՝ կրկին «Պռեգոմեշ» երգի համար։ Երգչուհին անձամբ չի ներկայացել մրցանակաբաշխությանը. նրա փոխարեն երկու անգամ բեմ է բարձրացել մայրը՝ Սյուզան Մարգարյանը։












