Դուբայի միջազգային կինոփառատոնը հանձնել է գլխավոր մրցանակները

15:13 • 14.12.13

Դուբայի միջազգային կինոփառատոնում 2 գլխավոր անվանակարգերում հաղթող են ճանաչվել պաղեստինյան և սինգապուրյան ֆիլմեր, հայտնում է РИА Новости-ն։


Հաղթողներին որոշել են ուրբաթ՝ ամենամյա կինոփառատոնի աշխատանքի նախավերջին օրը։ Ժյուրին գլխավորել իռլանդացի ռեժիսոր և սցենարիստ Ջիմ Շերիդանը։

 

Փառատոնի գլխավոր մրցանակները՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, ստացել են 2 ֆիլմ, որոնք մասնակցել են առանձին մրցութային ծրագրերում՝ ասիական և աֆրիկյան, և առանձին՝ արաբական կինո։

 

Առաջին գլխավոր մրցանակները ստացել են պաղեստինյան ծագում ունեցող հոլանդացի ռեժիսոր Հանի Աբու Ասադի «Օմար» ֆիլմը և սինգապուրցի ռեժիսոր Էնթոնի Չենի «Իլո Իլո» ֆիլմը։ Երկու հաղթողներն էլ ստացել են ամենամեծ մրցանակները՝ յուրաքանչյուրը 50.000-ական դոլար։

 

Ժյուրին հանձնել է նաև հատուկ մրցանակներ՝ «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, առանձին մրցանակներ հատկացվել են կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար։