Rolling Stone ամսագիրը կազմել է 2013 թվականի լավագույն երգերի տասնյակը (տեսանյութ)

22:32 • 14.12.13

Հայտնի ամերիկյան «Rolling Stone» ամսագիրը հրապարակել է 2013 թվականի լավագույն երգերի իր ցուցակը: Այս մասին հաղորդում է TopNews.ru-ն:


Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն զբաղեցրել է ֆրանսիական Daft Punk խմբի «Get Lucky» երգը: Այս երգի տեսահոլովակը YouTube-ում դիտել է մոտ 150 միլիոն մարդ:


 

Ամսագրի կազմած ցուցակում 2-րդ հորիզոնականում հայտնվել է 17-ամյա նորզելանդացի Լորդ երգչուհին՝ իր «Royals» երգով, որը «Billboard Hot 100»-ի առաջին տեղում մնացացել է մոտ 9 շաբաթ:


Լավագույն հնգյակում հայտնվել են Քանյե Ուեսթի «Black Skinhead», Vampire Weekend-ի «Hannah Hunt», Disclosure-ի«When a Fire Starts to Burn» երգերը: