2013թ. անիմացիոն գլուխգործոցները՝ ըստ Аdme.ru-ի (տեսանյութեր)

12:26 • 15.12.13

Մուլտֆիլմեր սիրում են գրեթե բոլորը՝ անկախ տարիքից, սեռից ու սոցիալական կարգավիճակից, քանի որ դրանք հնարավորություն են տալիս մարդուն մի քանի րոպեով հաղորդակից լինել կախարդական մի աշխարհի, զարմանալ ու ուրախացնել յուրաքանչյուր մարդու մեջ նստած երեխային։


Այս տարի աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող անիմատորները, շարունակելով ավանդույթներն ու փորձարկումներ անելով, իրենց նոր աշխատանքներով ստիպել են մեզ հուզվել, տխրել, ծիծաղել ու անգամ արտասվել։ Adme.ru կայքն ուշագրավ տեսանյութերի միջոցով ներկայացրել է անցնող տարվա լավագույն 8 մուլտֆիլմները։

Օմլետի մասին մուլտֆիլմ

 


Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտի ուսանողուհի Մադլեն Շարաֆյանը չէր էլ կարող մտածել, որ իր ստեղծած անիմացիոն տեսահոլովակը, որը պատմում է իր ընկներոջ համար օմլետ պատրաստող շնիկի մասին, այդպիսի մեծ հաջողություն կունենա համացանցում։


 

Լավագույն Ամանոր

 


Դիսնեյի լավագույն անիմատորները, հրաժարվելով ժամանակակից 3D տեխնոլոգիայից, ձեռքով նկարել են հուզիչ պատմություն մի արջի մասին, ով ձմռանը քուն մտնելու պատճառով երբեք չի տեսել աշխարհի ամենաբարի ու լուսավոր տոնը՝ Սուրբ Ծնունդը։

 

Մտքեր քո մասին



Ռեժիսոր Ռայան Վուդվարդի կարճամետրաժ մուլտֆիլմը վիզուալ պոեզիա է սիրո մասին, ինչպես նաև համարձակ ստեղծագործական փորձարկում։ Այն հիացական արձագանքների է արժանացել քննադատների ու հանդիսատեսի շրջանում՝ ամբողջ աշխարհից։


Մուլտֆիլմ քամու մասին

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

4 րոպե տևողությամբ այս փիլիսոփայական տեսանյութը պատմում է տարօրիանկ աշխարհում մարդկանց ամենաօրյա կյանքի մասին։ Հոյակապ անիմացիան, լակոնիզմը, հումորն ու կինփառատոններում ստացած բազմաթիվ մրցանակները համոզիչ պատճառ են այս աշխատանքը նայելու համար։

 
Ավտոկայանտեղում

 


Բրիտանական Birdbox ստուդիան ներկայացրել է հերթական գլուխգործոցը, որն աչքի է ընկնում արտառոց հումորով ու սյուժեի անկանխատեսելի զարգացմամբ։


Հավ, թե՞ ձու

 

 

Ամերիկյան KIMWU դուետի ստեղծած հետաքրքիր կարճամետրաժ մուլտֆիլմը պատմում է սիրո ու ընտրություն կատարելու դժվարությունների մասին։

 

Մուլտֆիլմ-մեդիտացիա

 

 

Երբեմն պատահում է, որ որևէ ֆիլմ դիտելիս՝ մարդն այնքան է կլանվում, որ թվում է, թե իր մեջ ինչ-որ բան է փոխվել։ Caldera մուլտֆիլմը, որը բազմաթիվ մրցանակներ է ստացել միջազգային կինոփառատոններում, հենց այդպիսինն է։

 

Մաքուր երևակայություն

 


Մուլտֆիլմի գլխավոր հերոսն ապրում է մի աշխարհում, որտեղ վնասավար սննդի կորպորացիան բոլորին կերակրում է արհեստական մթերքներով։ Իրականում այս մուլտֆիլմը Chipotle ռեստորանի գովազդային հոլավակն է։ Ռեստորանն այնքան է ատում արագ սնունդը, որ անգամ այսպիսի գովազդներ է նկարահանում։