Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը (տեսանյութ)

18:09 • 16.12.13

Բեթղեհեմում ընթանում են Քրիստոսի Ծննդյան բազիլիկի վերակառուցման աշխատանքները։ Այն համարվում է 2-րդ կարևոր քրիստոնեական եկեղեցին Սուրբ երկրում, գրում է Корреспондент-ը։

 

Բազիլիկը կառուցվել է քարանձավի վրա, որտեղ, ինչպես հավատում են քրիստոնյաները, Սուրբ Մարիամը լույս աշխարհ է բերել Հիսուս Քրիստոսին։ Յուրաքանչյուր տարի այստեղ է այցելում մոտ 2 մլն մարդ։

 

Վերջին անգամ այստեղ վերանորոգման աշխատանքներ են տարվել 200 տարի առաջ, սակայն շենքի համալիր վերականգնում անցկացվում է առաջին անգամ։

 

Առաջին փուլը կտևի մոտ մեկ տարի։ Պաղեստինի իշխանությունները, որի տարածքում գտնվում է եկեղեցին, ասում են, որ այն կարժենա մոտ 3 մլն դոլար։

 

Նախորդ տարի Քրիստոսի Ծննդյան բազիլիկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, որոնք գտնվում են փլուզման վտանգի տակ։
 

Տեսանյութը դիտել այստեղ։