205 մլն դոլար. Bon Jovi-ի շրջագայությունները 2013թ. ամենաեկամտաբերն են ճանաչվել

17:40 • 16.12.13

Ամերիկյան Bon Jovi խմբի համերգային շրջագայությունները ճանաչվել են ընթացիկ տարում ամենաեկամտաբերը՝ ըստ ամերիկյան Billboard ամսագրի։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, ամսագրի հաշվարկներով՝ Bon Jovi-ի Because We Can համերգային շրջագայությունն ամերիկյան խմբին բերել է 205 մլն դոլար։

 

Ամսագիրը 2-րդ հորիզոնականը տվել է Cirque Du Soleil-ի Michael Jackson The Immortal World Tour համերգային շրջագայությանը, որից ստացված եկամուտը 157.3 մլն դոլար է։

 

Լավագույն եռյակը եզրափակում է երգչուհի Փինքը, ով 147.9 մլն դոլար է վաստակել հաջակցություն The Truth About Love ալբոմի կազմակերպված շրջագայության շրջանակներում։

 

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել Բրյուս Սփրինգսթենն ու Ռիհանան, ովքեր ընթացիկ տարում վաստակել են 147.6 և, համապատասխանաբար, 137.9 մլն դոլար։

 

Բացի այդ, Billboard-ի կազմակերպած լավագույն 10-յակում ներառվել են The Rolling Stones-ը (126 մլն դոլար), Թեյլոր Սվիֆթը (115,4 մլն դոլար), Բեյոնսեն (104,4 մլն դոլար), Depeche Mode-ը (99, 9 մլն դոլար) և Քենի Չեսնին (90,9 մլն դոլար)։