Գիրք կարդալը նաև շահավետ է. Իտալիայում գիրք գնելու դեպքում հարկային արտոնություններ կտրամադրվեն
Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆլավիո Ձանոնատոն հայտարարել է, որ նրանք, ովքեր գիրք կգնեն, այսուհետ կստանան հարկային արտոնություններ։
Ինչպես հայտնում է Euromag-ը, այս ակցիայի նպատակն է իտալացիների շրջանում վերածնել սերը դեպի ընթերցանությունն ու աջակցել գրախանութների աշխատանքին։ Российская газета-ն հավելում է, որ հարկային արտոնությունները չեն վերաբերի նրանց, ովքեր կգնեն էլեկտրոնային գրքեր։
Ըստ սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ իտալացիների 46%-ը տարեկան ընդամենը 1 հատ գիրք է կարդում, իսկ 10%-ն ընդհանրապես տանը գրքեր չունի։










