Բրունո Մարսը ճանաչվել է տարվա լավագույն կատարող՝ ըստ Billboard ամսագրի (տեսանյութ)
Ամերիկյան Billboard երաժշտական ամսագիրը 2013-ի տարվա լավագույն կատարող է ճանաչել Բրունո Մարսին: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն՝ Popcornnews-ին հղումով:
Հիշեցնենք, որ Բրունո Մարսն արժանացել է «Գրեմիի», ինչպես նաև՝ American Music Awards և MTV EMA մրցանակների: Այս տարի երգիչը թողարկել է Gorilla ալբոմը և բազմաթիվ համերգներով է հանդես եկել Moonshine Jungle համաշխարհային շրջագայության ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ ամսագրի վարկածով տարվա երգչուհի է ճանաչվել Փինկը:










