Նոր Զելանդիան կվճարի «Ավատարի» սիքվելների նկարահանման համար անհրաժեշտ գումարի մեկ քառորդը

09:22 • 16.12.13

Նորզելանդական կառավարությունը համաձայնել է սուբսիդիաներ հատկացնել «Ավատարի» երեք սիքվելների ընդհանուր բյուջեի մեկ քառորդի համար, որոնց նկարահանումները կանցկացվեն երկրի տարածքում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Այդ մասին հայտարարել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:

 

Բացի այդ, Նոր Զելանդիան ֆիլմերի վրա աշխատանքի համար մասնագետներ կտրամադրի:

 

Ակնկալվում է, որ երեք ֆիլմերի նկարահանման աշխատանքների հիմնական մասը կավարտվի միաժամանակ, մոտավորապես 2014 թվականի աշնանը: Ռեժիսորի խոսքով՝ դա թույլ կտա կրճատել դրանց նկարահանման ծախսերը:

 

Թե որքան կկազմի երեք ֆիլմերի ընդհանուր բյուջեն, չի հաղորդվում: AP-ն, վկայակոչելով Քեմերոնին, հաղորդում է, որ կկազմի 1 միլիարդ դոլարից պակաս: Միևնույն ժամանակ, AFP-ի տվյալներով, ռեժիսորն ընդհանուր բյուջեն գնահատել է ամենաքիչը 415 միլիոն դոլար:

 

Ենթադրվում է, որ առաջին «Ավատարի» շարունակության պրեմիերան կկայանա 2016 թվականի ավարտին: