Բեյոնսեի նոր ալբոմը iTunes-ում վաճառքների ռեկորդ կարող է սահմանել

10:27 • 17.12.13

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի ալբոմը, որը նա տեղադրել է iTunes-ում առանց նախնական գովազդային արշավի, կարող է շաբաթվա վերջին գլխավորել ԱՄՆ-ում վաճառքների թոփը, այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:


Մասնագետները ենթադրում են, որ անցնող շաբաթվա վերջին միայն ԱՄՆ-ում կվաճառվի Beyonce ալբոմի 600 հազար տարբերակ: Apple iTunes Store-ում վաճառքների մասին պաշտոնական տվյալները կհայտնվեն շաբաթվա վերջին:


Դեկտեմբերի 16-ին Apple ընկերությունը հայտարարել է, որ ալբոմի թողարկումից հետո երեք օրվա ընթացքում վաճառվել է երգչուհու ալբոմի 828 773 օրինակ: Այդ թվերը Apple-ում վաճառքի առաջին օրերի համար ռեկորդային են համարում: