La Disparition. հայտնի ֆրանսիական 300 էջանոց վեպ, որը գրվել է առանց «ի» տառի

01:25 • 17.12.13

Ֆրանսիացի հեղինակ Ժորժ Պերեսի La Disparition («Անհետացում») վեպը, որը վերջինս հեղինակել է 1969-ին, գրված է առանց «ի» (E) տառի, որը ցանկացած լեզվում, ինչպեսև՝ ֆրանսերենում ամենից հաճախ օգտագործվող տառերից է:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ ֆրանսիացու 300 էջանոց գիրքը դասվում է սահմանափակ կամ բառախաղի գրվածքից կազմված գրքերի շարքը: Գրվածքի այս ձևը կոչվում է լիպոգրամ (Lipogram): Գրքի 300 էջերից և ոչ մեկում ոչ մի անգամ չի օգտագործվել «ի» տառը՝ բացառությամբ հեղինակի անունի: Գրքում չի հանդիպում նաև ֆրանսերենում հաճախ օգտագործվող le նախդիրը, որը հայերենում փոխարինում է «ը» հոդին:


La Disparition, որը հետագայում անգլերեն է թարգմանվել A Void վերնագրով, միակ նմանատիպ ստեղծագործությունը չէ: Ֆրանսիացին ոգեշնչվել է Էռնեստ Վինսենթ Ռայթի 1939-ին հեղինակած «Գեդսբի» (Gadsby) նովելից, որը ևս գրվել է առանց «ի» տառի:


Լիպոգրամի ամենահին հայտնի օրինակներից է 2-4–րդ  դարերի ընթացքում գրված հույն պոետի «Ոդիսականը», որի առաջին հատվածը գրվել է առանց «ալֆայի», իսկ երկրորդ հատվածը՝ առանց «բետայի»:


 

 

Ժորժ Պերես