«Օսկարի» կոմիտեն հայտարարել է գլխավոր անվանակարգում մրցող 289 թեկնածու-ֆիլմերի անունները
«Օսկար» ամերիկյան կինոմրցանակաբաշխության «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի համար կմրցի 289 ֆիլմ: Այդ մասին հայտարարել է «Օսկար» ամերիկյան կինոմրցանակաբաշխության կոմիտեն, գրում է lenta.ru-ն:
Թեկնածու դառնալու համար ֆիլմը 2013 թվականին լոս-անջելեսյան կինոթատրոնների վարձույթում պետք է լիներ ամենաքիչը 7 օր: Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը պետք է լինի 41 րոպեից ոչ կարճ:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 86-րդ մրցանակաբաշխության թեկնածու ֆիլմերի կարճ ցանկը կհրապարակվի 2014 թվականի հունվարի 16-ին, իսկ արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին:










