Հայտնի են դարձել ճանապարհորդական լուսանկարչության մրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Այս տպավորիչ լուսանկարները ճանաչվել են համաշխարհային համբավ ունեցող լուսանկարչության մրցույթի հաղթողներ, գրում է The Daily Mail-ը:
Տարվա ճանապարհորդական լուսանկարիչ մրցույթի հաղթողները, որոնք հայտարարվել են այսօր, հնարավորություն են տալիս տեսնել այս մոլորակի և դրա բնակիչների փառահեղությունը, գեղեցկությունը և տխրությունը:
Այս գունեղ, հետաքրքիր և երբեմն մտածելու առիթ տվող նկարների ընտրությունը, որոնք մեզ տանում են ինչպես այնպիսի վայրեր, ուր շատերը մեզանից երբեք էլ չի այցելի, այնպես էլ մեզ ծանոթ վայրեր, լուսանկարել են սիրողական և պրոֆեսիոնալ տաղանդավոր լուսանկարիչներ, որոնք ընտրվել են մոտ 100 երկրներից ստացված դիմումներից:
Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է բրիտանացի լուսանկարիչ Թիմոթի Ալենը:




























