Հանրահայտ մոդելավորող Իվ Սեն Լորանի արխիվն արդեն հասանելի է

11:25 • 17.12.13

Հայտնի ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանի տաղանդը պահանջված է եղել ոչ միայն նորաձևության աշխարհում։ 1959-ին Ռոլան Փեթին վարպետի մոտ պատվիրում է հագուստներ «Սիրանո դե Բերժերակ» բալետի համար, որտեղ բեմադրողը կատարում էր գլխավոր դերը։


Դրանից հետո մոդելավորողը բազմաթիվ պատվերներ է ստանում բեմական արվեստի այլ հայտնի գործիչներից։ Զիզի Ժանմեր, Մայա Պլիսեցկայա, Ժերար Դեպարդյո, Ժաննա Մորո և շատ այլ արտիստներ բեմում հանդես են եկել հագուստներով, որոնց էսքիզները ստեղծել է Սեն Լորանը, գրում է ИТАР-ТАСС-ը։


«Եթե ես չդառնայի մոդելավորող, ապա, անկասկած, կգնայի թատրոն»,- մի անգամ խոստովանել է մոդելավորողը։ Իր հուշագրություններում նա նշում է, որ բեմական արվեստի գեղեցկությունն առաջին անգամ հասկացել է 13 տարեկան հասակում, երբ տեսել է «Կանանց դպրոցը» ներկայացման դեկորացիաները, որոնց հեղինակը եղել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Քրիստիանա Բերարան։


Արդեն իսկ այդ ժամանակ ապագա մոդելավորողը հասկանում է, որ «բեմում հասարակ գործվածքը մոգական կերպով կարող է վերածվել թագավորական թիկնոցի»։


Աշխատելով հագուստների վրա՝ Իվ Սեն Լորանը հաճախ առաջնորդվել է այն գաղափարով, որ կերպարի հոգեբանական պատկերն ավելի կարևոր է գեղագիտական բաղադրիչից։