Բեթհովենյան երաժշտության գաղտնիքը կբացահայտեն թվային տեխնոլոգիաների օգնությամբ
Ինչպե՞ս է հաջողվել մեծն Բեթհովենին իրենց ազդեցության ուժով ապշեցնող ստեղծագործություններ ստեղծել։ Գերմանիայում մեկնարկում է մի նախագիծ, որի նպատակն է բացահայտել այդ գաղտնիքը, գրում է Deutsche Welle-ն։
Նորագույն թվային տեխնոլոգիաների օգնությամբ գերմանացի գիտնականները մտադիր են խորությամբ ուսումնասիրել Լյուդվիգ վան Բեթհովենի աշխատանքների սկզբունքները, պարզել նրա ստեղծագործությունների կառուցվածքային օրինաչափությունները և բացահայտել դրանց ազդեցության գաղտնիքը։
Այս հավակնոտ նախագիծը նախատեսվում է իրականացնել 16 տարվա ընթացքում։ Հետագայում կիրառական հետազոտության տվյալների հիման վրա նախատեսվում է մշակել հատուկ համակարգչային ծրագրեր՝ երաժշտական ստեղծագործությունների խմբագրման համար։
Բեթհովենի աշխատանքի տեխնիկան կուսումնասիրեն Բոննի Բեթհովենի տուն-թանգարանի մասնագետները՝ Դեթմոլդի Բարձրագույն երաժշտական դպրոցի և Պադերբորնի համալսարանի երաժշտագետների հետ համատեղ։ Նախագիծը կհամակարգի Մայնցի Գիտությունների ակադեմիան։










