Ջասթին Բիբերը հայտարարել է երաժշտական կարիերայի ժամանակավոր դադարի մասին. Daily Mail

14:58 • 18.12.13

Հայտնի կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է բեմից հեռանալու մասին, տեղեկացնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դեռահասների կուռքը պատրաստվում է դա անել եկող շաբաթ իր նոր ալբոմի շնորհանդեսից հետո։

 

19-ամյա երգիչն այս մասին հայտարարել է Լոս Անջելեսում ՝ Power 106 ռադիոկայանի ուղիղ եթերի ժամանակ։
«Նոր ալբոմի շնորհանդեսից հետո ես կհեռանամ»,- ասել է Բիբերը՝ բացատրելով, որ ժամանակավորապես  կդադարեցնի իր գործունեությունը, որպեսզի նրա երաժշտությունն առավել հասուն դառնա։

 

Սակայն Բիբերին մոտ կանգնած աղբյուրը TMZ ամսագրին հայտնել է, որ երգիչն իրականում այդպիսի մտադրություն չունի։

 

Կանադացի երգիչը թեև դեռևս 19 տարեկան է, սակայն նրա կարողությունը գնահատվում է 130 մլն դոլար։

 

Is it all over? Justin Bieber claimed that he was retiring as a singer during an appearance on 106 radio station on Tuesday

You're doing what? The 19-year-old told the shocked radio station's hosts, 'After the new album, I'm actually retiring man. I'm retiring'