Բրեդ Փիթը 50 տարեկան է (լուսանկարներ)

10:09 • 18.12.13

Այսօր իր կեսդարյա հոբելյանն է նշում աշխարհի ամենահայտնի հոլիվուդյան դերասաններից մեկը` Բրեդ Փիթը:

 

Նա իր առաջին հաջողությունը գրանցել է «Թելման և Լուիզան» ֆիլմում: Այժմ նրա ֆիլմագրաֆիան ներառում է ավելի քան 200 ֆիլմ, նա 4 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի: Ամենավառ դերակատարումները եղել են «Հարցազրույց վամպիրի հետ», «Մարտական ակումբ», «12 կապիկ», «Տրոյա», «Յոթ» ֆիլմերում:

 

«Տեր և տիկին Սմիթներ» ֆիլմից նրա խաղընկերուհի և երկարամյա կողակից Անջելինա Ջոլին, ըստ մամուլի, 50-ամյակի առիթով սրտաձև կղզի է նվիրել Փիթին: Իսկ Մադամ Տյուսոյի թանգարանի Լոնդոնի մասնաճյուղում նույն առիթով նոր մոմե արձաններ են ցուցադրել:

 

Wonderwall.msn.com-ը հոբելյանն ամփոփել է ֆոտոշարքով` դեռահասության տարիքից սկսած:

միջնակարգ դպրոցում

25-ն անց

26

27

29

31

33

34

36

42

43

44

45

47

48

49

50