Բրյուս Ուիլիսը հայր կդառնա 5-րդ անգամ

09:58 • 18.12.13

Հոլիվուդյան ճանաչված դերասան Բրյուս Ուիլիսը հայր կդառնա 5-րդ անգամ, հայտնում է Взгляд-ը՝ US Weekly-ին հղումով։

 

58-ամյա Ուիլիսը հայտնի դերասանուհի Դեմի Մուրի հետ առաջին ամուսնությունից ունի 3 դուստր։ Նրա 4-րդ աղջիկը ծնվել է 2012թ.՝ Էմմա Հեմինգի հետ ամուսնությունից։ Այժմ Հեմինգը կրկին հղի է, ինչի կապակցությամբ աստղային հայրիկը շատ երջանիկ է։

 

Ուիլիսը նշել է, որ շատ ուրախ կլիներ, եթե արու զավակ լույս աշխարհ գար։