Իտալիայի թանգարանները դեկտեմբերի 28-ին անվճար կլինեն և կաշխատեն մինչև կեսգիշեր
Իտալիայի բոլոր պետական թանգարանները, ինչպես նաև մշակութային օբյեկտները 2013թ. դեկտեմբերի 28-ին կաշխատեն անվճար։ Այս մասին ասվում է երկրի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության կայքում, հայտնում է РИА Новости-ն։
Դեկտեմբերի 28-ին, երբ կանցկացվի հերթական «Թանգարանային գիշերը», թանգարաններ այցելելը կլինի անվճար ոչ միայն ցերեկը, այլև ժամը 20։00-ից մինչև 24։00-ն։
Գերատեսչության ղեկավար Մասիմո Բրեյը բացատրել է, որ նախարարությունը որոշել է նվեր մատուցել ինչպես իտալացիներին, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին։










