Որտեղ էլ լինես էս փոքրիկ մոլորակի վրա, պիտի ըմբոշխնես էն, ինչ ունես.... ֆիլմ անվաչմուշկներով Լևոնի մասին (տեսանյութ)

12:01 • 18.12.13

Լուսանկարը՝ Medialab.am–ի


Գրեթե բոլոր երևանցիներն են ճանաչում նրան՝ Լևոնին. ճերմակ մազերով, գեղեցկադեմ, հասակն առած, բայց սպորտային կազմվածքով, անվաչմուշկներով տիեզերական մարդուն։ Այո՛, տիեզերական, որովհետև ինքն է իրեն այդպես ընկալում ու ներկայացնում. «Ես երկնքի նման եմ.. քամուն թույլ եմ տալիս ինձ տանել ուր ցանկանա»։


«Կյանքը էնքան զարմանալի է... Որտեղ էլ լինես էս փոքրիկ մոլորակի վրա, պիտի ըմբոշխնես էն, ինչ ունես»,- ասում է տիեզերական մարդը, որ կանգ է առել Երևանում ու, ինչպես ինքն է ասում, լսում է իր երաժշտությունն ու ծիտիկի նման թռնում քաղաքով։