Սթոունհենջում այցելուների համար նոր թանգարանային համալիր կբացվի

09:49 • 18.12.13

Սթոունհենջի մոտակայքում այցելուների համար այսօր նոր թանգարանային համալիր կբացվի, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Նոր համալիրի շենքում ներկայացված նմուշները ներառում են ժամանակակից էլեկտրոնային համայնապատկեր։ Նմուշներից շատերը նախկինում երբեք չեն ցուցադրվել։ Իսկ գարնանը թանգարանի այցելուներին կներկայացվեն Սթոունհենջի շինարարների վերանորոգված կեցավայրերը։

 

Միևնույն ժամանակ «Անգլիական ժառանգություն» հասարակական կազմակերպությունում, որը տնօրինում է Սթոունհենջի ողջ տուրիստական համալիրը, նշել են, որ մշակութային ժառանգության օբյեկտը, ինչպես և նախկինում, կարող է ընդունել միայն սահմանափակ թվով այցելուներ։

 

Նոր թանգարանային համալիրի նախագծի ընդհանուր արժեքը 27 մլն ֆունտ է (44 մլն դոլար)։