Ստվերների փոխակերպման արվեստը. նկարիչն իրական պատկերներ է ստեղծում՝ գունաշրջելով դրանք (լուսանկարներ, տեսանյութ)
Մալայզիացի նկարիչ Բրայան Լայը յուրատեսակ նկարչական տեխնիկա է հնարել, որն անվանել է «շրջված արվեստ»: Կիրառելով այս տեխնիկան՝ վերջինս կարողանում է սովորական ուրվագծերին լիարժեք իրատեսական նկարների տեսք տալ՝ Photoshop-ի ֆիլտրի միջոցով փոխատեղելով գույները:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը՝ Բրայան Լայը համացանցում տեսանյութ է տեղադրել, որը պատկերում է, թե ինչպես է նկարիչն ստեղծում իր պատկերները:
Նախ` նա ուրվագծում է էսքիզները, ապա` ստեղծում վերջնական պատկերը՝ դրա շուրջը շրջված ստվերներ ներկելով: Այնուհետև նա լուսանկարում է ստեղծված պատկերը և կրկին շրջում նկարի ստվերները Photoshop-ի օգնությամբ:













