Հյու Ջեքմանը Պիտեր Պենի մասին նոր ֆիլմում ծովահենի դերը կխաղա

12:43 • 19.12.13

Ռեժիսոր Էդգար Ռայթը պատրաստվում է նկարահանել «Մարդ-մրջյուն» կոմիքսն ու «Պեն» հեքիաթը, գրում է filmpro.ru-ն:

 

Ինչ վերաբերում է «Պեն» նախագծին, ապա այդ պատմությունը բոլորին քաջ հայտնի Պիտեր Պենի մասին է լինելու: Տղայի դերի համար, որը ճանապարհորդության է մեկնում հորինված Նևերլենդ երկիր, դեռ ոչ ոք հաստատված չէ: Իսկ ծովահեն Սև Մորուքին, հնարավոր է, խաղա Հյու Ջեքմանը: Ներկայում դերասանը բանակցում է Warner Bros. ստուդիայի հետ, որը պատրաստվում է ֆիլմն էկրաններ բարձրացնել 2015 թվականի հունիսի 26-ին:

 

Հատկանշական է, որ ավելի վաղ Սև Մորուքի դերի համար դիտարկվում էր իսպանացի Խավյեր Բարդեմը, սակայն նա դուրս է մնացել նախագծից:

 

«Պենի» սցենարը գրել է Ջեյսոն Ֆուքսը («Սառցե դարաշրջան- 4»): Գլխավոր հերոսի դասական հակառակորդ կապիտան Կրյուկը նույնպես կհայտնվի ֆիլմում: Սակայն նա Ֆուքսի մեկնաբանությամբ ի սկզբանե դրական կերպար է: Նրա դերը կխաղա Ռայան Գոսլինգը: