Փենսիլվանիայի բնակիչը վիճակախաղով Պիկասոյի նկար է շահել
ԱՄՆ-ի բնակիչը դարձել է միջազգային բարեգործական վիճակախաղի հաղթող, որտեղ խաղարկվում էր Պաբլո Պիկասոյի աշխատանքը՝ առնվազն 1 միլիոն եվրո արժողությամբ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Վիճակախաղն անցկացրել է Sotheby’s աճուրդի տունը: Պիկասոյի 1914 թվականի «L'Homme au Gibus» աշխատանքի խաղարկության մասնակից կարող էր դառնալ ցանկացած ոք, ով կգներ 100 եվրո արժողությամբ 50 հազար տոմսերից մեկը:
Հաջողակ տոմսի սեփականատեր է դարձել, ինչպես հայտնել են կազմակերպիչները, Փենսիլվանիա նահանգի 25-ամյա բնակիչ Ջեֆրի Գոնանոն, որն աշխատում է հակահրդեհային սարքավորումների տեղադրմամբ զբաղվող ընկերությունում:
Վիճակախաղից ստացված միջոցները կուղղվեն լիբանանյան Տիր քաղաքի պահպանության միջազգային ասոցիացիային:










