«Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմը շարունակություն կունենա

11:24 • 19.12.13

Վայնշտայն եղբայրները և Miramax ստուդիան նախատեսում են նկարահանել «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի շարունակությունը։ The New York Times պարբերականին տված հարցազրույցում Հարվի Վայնշտայնը նշել է, որ այդ ֆիլմը հիանալի նյութ է շարունակության համար, գրում է Обозреватель-ը։

 

Գվինեթ Փելթրոուի և Ջոզեֆ Ֆայնսի մասնակցությամբ «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմն էկրաններին է հայտնվել 1998-ին և ստացել 7 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում։

 

Լուրեր են պտտվում, որ եղբայրները մտադիր են նկարահանել նաև «Խելացի Ուիլ Հանթինգը», «Մի՛ արթնացրեք քնած շանը» ֆիլմերի շարունակությունը։