Twitter-ի ստեղծման մասին սերիալ կնկարահանվի
Lionsgate կինոընկերության հեռուստատեսային մասնաճյուղը պատրաստվում է Twitter սոցկայքի ստեղծման մասին սերիալի նկարահանումներին, գրում է Обозреватель-ը։
Սցենարի հեղինակն է լրագրող Նիք Բիլթոնը, որը «Hatching Twitter» գրքի հեղինակն է։
«Twitter-ը ձևափոխեց մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչև բիզնես, այդ պատճառով էլ այս պահին դժվար է պատկերացնել էկրանավորման համար առավել հարմար պատմություն»,- նշել է Lionsgate TV-ի ղեկավար Քևին Բեգսը։










