Հնագետները հին հունական Նեմեա քաղաքում վերականգնում են Զևսի տաճարը
Ամերիկյան հնագիտական դպրոցի գիտնականները Պելոպոնես թերակղզու հին հունական Նեմեա քաղաքում վերականգնում են Զևսի տաճարը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով պեղումների ղեկավար, Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկյան հնագիտության բաժնի պրոֆեսոր Սթիվեն Միլլերին։
«Մենք ավարտեցինք մ.թ.ա. 330թ. կառուցված Զևսի տաճարի վերականգնման հերթական փուլը։ Հնագույն տաճարում եղել են 32 սյուներ, որոնցից մինչև մեր օրեր պահպանվել են միայն 3-ը, իսկ մյուսները կոտրվել են, ծածկվել հողով։ Շնորհիվ մեր ջանքերի, իմ անձնական փողերի, ինչպես նաև հովանավորների՝ հաջողվել է վերականգնել և իրենց տեղում տեղադրել ևս 6 սյուն։ Դրանք այժմ 6-ն են»,- նշել է Միլլերը։
Պրոֆեսորի խոսքով՝ տաճարի հետագա վերականգնումը դեռևս դադարեցված է՝ տնտեսական պատճառներով։ «Մենք հույս ունենք, որ կգտնվի գումար աշխատանքները շարունակելու համար։ Իսկ միջոցներ շատ են անհրաժեշտ։ Միայն մեկ սյան վերականգնման համար պահանջվում է 250-300 հազ. եվրո»,- ասել է Միլլերը։










