Մերիլին Մոնրոն՝ «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ. 1952թ. արված լուսանկարները հասանելի են դարձել համացանցում (լուսանկարներ)

11:05 • 20.12.13

25-ամյա Մերիլին Մոնրոն թույլ է տալիս տղամարդ երկրպագուներից մեկին համբուրել իր այտը նրա առաջին մեծ կինոմրցանակաբաշխության արարողության ժամանակ, գրում է The Daily Mail-ը՝ նկատի ունենալով Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքի Club Del Mar-ում 1952 թվականին անցկացված «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը:

 

Արարողության ժամանակ լուսանկարներն արել է Time ամսագրի լուսանկարիչ Լումիս Դինը։ Դրանք վերջերս հասանելի են դարձել համացանցում:

 

Տասնամյակներ շարունակ չհրապարակված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է Մոնրոն բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվում՝ որտեղ էլ գնալիս լիներ:

 

Այլ նկարներում նա երևում է նաև այլ տղամարդկանց ընկերակցությամբ:

 

Այդ տարի նա արժանացել է «Տոմսարկղերի լավագույն երիտասարդ անհատականություն» տիտղոսին՝ հարթելով իր հոլիվուդյան կարիերայի ուղին:

 

Երեկույթի համար Մոնրոն ընտրել է մեծ լանջաբացվածքով մուգ կարմիր թավշե զգեստ:

 

Լումիս Դինի լուսանկարները հանրությանը չէին ցուցադրվել մինչ 2009 թվականին LIFE-ի «Հիշելով Մերիլինին» հատորում տպագրվելը: Այժմ դրանք հասանելի են նաև համացանցում։

Belle of the ball: With an awkward smile on her face, a 25-year-old Marilyn Monroe kindly lets a male admirer kiss her on the cheek during the 1952 Golden Globes

Nervous giggle: The candid shots were taken by Time magazine photographer, Loomis Dean

Flirtatious nature: Later, at the dinner table, Monroe appears to be more friendly with her neighbor, American actor Richard Basehart, as she shows him her Henrietta Award for Best Young Box Office Personality

Hollywood glamor: She wore a low-cut strapless fishtail dress in blood red velvet and a fur stole for the occasion, topped off with eye-catching jeweled earrings