Warner Bros.-ն առաջարկել է Դևիդ Դոբկինին ֆիլմ նկարահանել Playboy-ի հիմնադրի մասին

10:36 • 20.12.13

Warner Bros. ընկերությունը Դևիդ Դոբկինին առաջարկել է դառնալ Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների մասին կենսագրական ֆիլմի ռեժիսորը։ Այժմ կողմերը բանակցություններ են վարում, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Variety պարբերականին։

 

Ֆիլմի սցենարը կգրի Փիթեր Մորգանը։ Ավելի վաղ նշվում էր, որ նա քննարկել է նախագիծն անձամբ Հյու Հեֆների հետ։ Ֆիլմի պրոդյուսերն է Ջերի Վայնթրաուբը։

 

Հեֆների մասին ֆիլմը պատրաստվում էր նկարահանել Universal ընկերությունը, սակայն այնտեղ ծրագիրն այդպես էլ չիրականացավ, որից հետո դրա վրա սկսել է աշխատել Warner Bros.-ը։ Դեռևս հայտնի չէ ֆիլմի պաշտոնական անվանումը և թողարկման ամսաթիվը։

 

Հայտնի չէ նաև, թե որ դերասանները կմասնակցեն։ Պարբերականը նշում է, որ Universal-ը որպես գլխավոր դերակատարի թեկնածուներ դիտարկում էր Ռոբերտ Դաունի կրտսերի և Հյու Ջեքմանի մասնակցությունը։