Բաշկիրիայից սենատորը Հայաստանի պատմության մասին գիրք է գրել

11:42 • 20.12.13

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, Բաշկիրիայից Ռաֆաիլ Զինուրովը ներկայացրել է Հայաստանի մասին իր գիրքը, տեղեկացնում է Комсомольская правда-ն։

 

Եռահատոր «Հայաստան՝ հազարամյակների ճանապարհը» աշխատությունը պատմում է հայ ժողովրդի պատմության մասին՝ հնագույն ժամանակներից սկսած։

 

Հեղինակը գրքի վրա աշխատել է 6 տարի։ Նա անգամ հայերեն է սովորել։

 

Զինուրովը գիրք էր գրել նաև Բաշկիրիայի մասին, որը լույս էր տեսել մի քանի տարի առաջ՝ Ուֆայում։


Նրա աշխատանքը բարձր են գնահատել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ֆրանսիայում։ Նախատեսվում է գիրքը թարգմանել ֆրանսերեն։