Փարիզում կայացել է «Իվ Սեն Լորան» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)
«Կնոջ համար լավագույն զգեստը նրան սիրող տղամարդու գրկախառնություններն են, սակայն նրանց համար, ովքեր զրկված են այդ երջանկությունից, կամ ես»,- մի առիթով ասել է հանրահայտ ֆրանսիացի դիզայներ Իվ Սեն Լորանը, ում մասին պատմող համանուն կենսագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, հայտնում է Tatler-ը։
«Իվ Սեն Լորան» ֆիլմի շնորհանդեսին, որը կայացել է UGC Normandie կինոթատրոնում, ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ դերասանուհիներ Էլզա Զիլբերշտեյնը, Սալմա Հայեքն ու նրա միլիարդատեր ամուսինը՝ Ֆրանսուա Անրի Պինոն, Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր Պիեռ Բերժեն ու Իվ Սեն Լորանի հանրահայտ մուսա Բեթի Կատրուն։
Ֆիլմում դիզայներին մարմնավորել է երիտասարդ Պիեռ Նինին, ով ջրի երկու կաթիլի պես նման է իր հերոսին։
Սալմա Հայեք, Ֆրանսուա Անրի Պինո, Բեթի Կատրու, Պիեռ Բերժե
Շառլոտա Լեբոն





















