Ջոնի Դեփն ամուսնության առաջարկ է արել դերասանուհի Էմբեր Հերդին (լուսանկարներ)

21:06 • 20.01.14

People ամսագրի տվյալներով՝ Ջոնի Դեփն ամուսնության առաջարկ է արել Էմբեր Հերդին: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:


«Նրանց ոչինչ չէր կարող այնքան երջանկացնել, ինչքան նշանադրությունն ու ողջ կյանքը միասին անցկացնելը: Էմբերն արդեն հիանալիոր լեզու է գտնում Ջոնիի երեխաների հետ», - պարբերականին հաղորդել է աղբյուրը:

 

Դերասանուհին արդեն կիսվել է այս նորությամբ իր մտերիմների հետ և անհամբերությամբ սպասում է հարսանիքին: Էմբերն ու Ջոնին միասին են 2011 թվականից: Նրանք ծանոթացել են «Ռոմե օրագիր» (The Rum Diary) ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ էլ Դեփը որոշեց բաժանվել Վանեսա Պարադիից, ում հետ ապրում էր 14 տարի: Վանեսան ու Ջոնին երկու երեխա ունեն: