Իսպանիայից Հովհաննես Մկրտչի արձանը Միքելանջելոյի ձեռքի գործն է. հետազոտող

17:22 • 20.01.14

Վենետիկի Պալացցո Գրիմանի թանգարանում անցկացվում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչն Ուբեդա քաղաքից. հայտնաբերված գլուխգործոց» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է փոքր մարմարե արձան, գրում է newsru.com-ը։

 

Ցուցադրության կայքում հրապարակված տեղեկության մեջ նշվում է, որ արձանը մինչև 1936թ. գտնվել է Իսպանիայի Ուբեդա քաղաքում, այն լրջորեն վնասվել է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում։

 

Մինչդեռ նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ, մասնավորապես՝ վիրտուալ մոդելի շնորհիվ, մասնագետներին հաջողվել է վերականգնել մարմարե արձանը։

 

Ըստ Ֆրանչեսկո Կալյոտիի անցկացրած հետազոտությունների՝ արձանը, որը պատկերում է Հովհաննես Մկրտչին դեռահաս տարիքում, պատկանում է Միքելանջելոյին։ «Այն 15-րդ դարի ֆլորենտական քանդակագործության գլուխգործոց է և Միքելանջելոյի ձեռքի գործը»,- ասել է նա։