Սիրիայի համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները ոչնչացման եզրին են

18:45 • 20.01.14

Սիրիայում, հումանիտար աղետին զուգահեռ, ամբողջ թափով ընթանում է պատմական հուշարձանների ոչնչացման գործընթացն այն շրջաններում, որոնք դուրս են մնացել իշխանության վերահսկողությունից, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցուցակում է ներառել սիրիական տարածքում գտնվող 40 հուշարձան։ Ընդհանուր առմամբ, երկրում հայտնի է մոտ 10 հազ. վայր, որտեղ հայտնաբերվել են հնագույն քաղաքակրթությունների հետքեր։

 

Այժմ սիրիական թանգարանների 1/3-ը քանդվել է, հնագույն նմուշները, որոնք հավաքվել և պահպանվել էին ամբողջ աշխարհից վերջին 150 տարվա ընթացքում, վաճառվել են Սիրիայի հարևան երկրների
«սև շուկաներում» և, հավանաբար, ընդմիշտ կորսված են մարդկության համար։
 

Դրանցից մեկը՝ Մաալուլա