Թռչնի պես ճախրելով. ինչպիսին է աշխարհը թռչունների աչքերով (լուսանկարներ)
Լուսանկարիչ Հովարդ Լաուն, ով համացանցում հայտնի է HOWLD կեղծանունով, իրականացրել է բավական անսովոր ստեղծագործական նախագիծ, որի գլխավոր հերոսները ճախրող թռչուններն են։
Ինչպես նշում է bigpicture.ru կայքը, «Հպարտ թափառական» խորագրով ֆոտոշարքում լուսանկարիչը ֆիքսել է թռչունների գլխապտույտ առաջացնող թռիչքը։ Այս լուսանկարները տեսնելով՝ ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ինքն էլ է թռչունների հետ ճախրում երկնքում։
Աղբյուրը նկատում է, որ Լաուն այս նախագծի միջոցով մարդկանց բացառիկ հնարավորություն է տալիս աշխարհին նայել փետրավորների աչքերով։
«Իմ նպատակը միշտ անփոփոխ է. կադրի միջոցով հստակ պատմություն պատմել»,-ասել է լուսանկարիչը։

9.











