Չինաստանում չեղյալ են համարել Լեդի Գագայի երաժշտության արգելքը
Չինաստանի իշխանությունները չեղյալ են համարել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երաժշտության արգելքը երկրում, գրում է Газета-ն՝ վկայակոչելով CNN-ին։
Լեդի Գագայի երաժշտությունը (ինչպես նաև Բրիթնի Սփիրսի և Քեթի Փերիի երաժշտությունը) «սև ցուցակում» էր հայտնվել 2011թ.՝ «երկրի մշակութային անվտանգությանը վնաս հասցնելու» մեղադրանքներից հետո։
Չինաստանում արդեն պաշտոնապես կսկսվեն երգչուհու վերջին ալբոմի վաճառքները։ Նշվում է, որ երգերի բովանդակությունը չի փոխվի, սակայն նրանցից մեկի վերնագրում բաց կթողնվի «Sexxx» բառը։
Բացի այդ, աննշան փոփոխություններ կունենա ալբոմի շապիկը։ Երգչուհին խոստացել է մոտ ժամանակում համերգ ունենալ Չինաստանում։










