Ջորջ Մայքլը 10 տարվա ընթացքում առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի
Հայտնի երգիչ Ջորջ Մայքլն ընթացիկ տարում նոր ալբոմ կթողարկի: Այդ մասին հաղորդվում է երգչի պաշտոնական կայքում: «Symphonica» անվանումով ալբոմի թողարկումը պլանավորված է մարտի 17-ին:
Ընդհանուր առմամբ, ալբոմում կընդգրկվի 13 երգ: Հիմնականում դրանք կլինեն նախկինում թողարկված երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ: Ալբոմում ընդգրկված են նաև մի քանի քավրներ, այդ թվում՝ Նինա Սիմոնի «My Baby Just Cares for Me», Յուեն Մաքքոլի «The First Time Ever I Saw Your Face» և Տերենս Տրենտ Դ’Արբիի «Let Her Down Easy» երգերի քավրները: Երգչի կայքում կարելի է արդեն անվճար ներբեռնել «Praying For Time» երգը:
Մայքլն ալբոմը ձայնագրել է 2011-2012 թվականներին համերգային շրջագայության ժամանակ, որը նույնպես կոչվում էր «Symphonica»:
«Symphonica»-ն կդառնա Ջորջ Մայքլի վեցերորդ սոլո-ալբոմը: Նրա նախկին ալբոմը՝ «Patience»-ը, թողարկվել էր 2004 թվականին:










