Ջորջ Մայքլը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ալբոմ կթողարկի
Ջորջ Մայքլը 2014թ.-ին նոր ալբոմ կթողարկի: Ինչպես հաղորդում է Rosbalt-ը` Лента.ru-ին հղումով, Symponica վերնագրով ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա մարտի 17-ին:
Ալբոմում կզետեղվի ընդամենը 13 երգ: Երգացանկում մեծ մասամբ կընդգրկվեն հին երգեր՝ նվագախմբի ձայնակցությամբ:
Սկավառակում տեղ կգտնեն մի քանի cover-ներ, ինչպես նաև` Նինա Սիմոնեի My Baby Cares for Me, Յուեն Մաքքոլի The First Time Ever Face և Տերենսա Տրենտա Դ’Արբիի Let Her Down Easy երգերը:
Մայքլը ալբոմը ձայնագրել է 2011-2012թթ.-ի հյուրախաղերի ժամանակ: Այդ սկավառակը նրա վերջին համատեղ աշխատանքն էր պրոդյուսեր Ֆիլ Ռամոնի հետ:
Ռամոնը A&R Recording-ի հիմնադիրն է: Վերջինս աշխատել է նաև Ֆրենկ Սենատրայի, Սթիվի Ուոնդերի, Բոբ Դիլանի, Ռեյ Չարլզի և այլոց հետ: Ֆիլ Ռամոնը մահացել է 2013թ.-ին՝ 79 տարեկան հասակում:
Symponica-ն Ջորջ Մայքլի 6-րդ ալբոմն է :










