Դերասան Ջեյմս Ֆրանկոյի հետ զբոսանքն աճուրդում վաճառվել է 2.500 եվրոյով

12:25 • 21.01.14

Բեռլինում անցկացվել է բարեգործական աճուրդ՝ նվիրված գերմանացի ռեժիսոր և նկարիչ Քրիստոֆ Շլինգենզիֆին, գրում է Deutsche Welle-ն։

 

Աճուրդը, որն անցկացվել է նկարչի նախագծով Աֆրիկայում օպերային գյուղի շինարարության համար գումար հավաքելու նպատակով, 90.000 եվրո եկամուտ է բերել։

 

Բեռլինի Kunstwerkе ցուցասրահում վաճառվել են բոլոր 40 արվեստի գործեր։ Այդ մասին հայտնել են Բուրկինա Ֆասոյում օպերային գյուղի շինարարության նախագծի մասնակիցները։

 

Վաճառքի են հանվել ոչ միայն արվեստի գործերի նմուշներ, այլև այնպիսի յուրահատուկ «իրադարձություններ», ինչպես, օրինակ, 15 րոպե զբոսանք ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոյի հետ Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում՝ 2500 դոլարի դիմաց, Skype-ի միջոցով Թիլդա Սուինթոնի կարդացած հեքիաթը՝ 2000 եվրոյով, կամ մեկ օր ստուդիայում գերմանական 2raumwohnung դուետի հետ՝ 1000 եվրոյով։

 

Երգչուհի Փաթի Սմիթն աճուրդի կազմակերպիչներին է տվել Շլինգենզիֆի տեսաձայնագրությունը՝ նրա մակագրությամբ, որը վաճառվել է 10 հազ. եվրոյով։


Քրիստոֆ Շլինգենզիֆը մահացել է 2010-ին, 49 տարեկան հասակում, քաղցկեղից։