Սերժ Թանկյանի հոր երգը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին

16:50 • 21.01.14

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որն ստեղծվել է Ջոն Դել Սեստոյի կողմից Սերժի հոր՝ Խաչատուր Թանկյանի «Ինչպես մոռանանք» ալբոմի հիման վրա և նվիրվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին։

 

«Հրանտը հայ գրող և խմբագիր էր, որը 2007թ.-ին «Ճչացողները» ֆիլմում պատմում էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի քաղաքականության և Թուրքիայում գործող 301-րդ հոդվածով իր դեմ հարուցված գործի մասին»,-գրել է Սերժ Թանկյանը։

 

Նա հիշեցրել է, որ սարսափելի է մարդու իրավունքների վիճակը Թուրքիայում, և այն աշխարհում ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից մեկն է՝ բանտարկված լրագրողների ցուցանիշով։