Սալմա Հայեքն ու Վենսան Կասելը կնկարահանվեն իտալական «Հեքիաթների հեքիաթ» ֆիլմում
Դերասաններ Սալմա Հայեքն ու Վենսան Կասելը կնկարահանվեն իտալացի բանաստեղծ և հեքիաթագիր Ջամբատիստա Բազիլեի «Հեքիաթների հեքիաթ» գրքի էկրանավորման մեջ։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե հատկապես որ դերերը նրանք կկատարեն, գրում է lenta.ru-ն։
Ֆիլմի ռեժիսորը կլինի իտալացի Մատեո Գարոնեն։ «Հեքիաթների հեքիաթ»-ը կթողարկվի անգլերենով, իսկ նկարահանումները կանցկացվեն Իտալիայում։
«Հեքիաթների հեքիաթ» ֆիլմը հիմնված կլինի Բազիլեի հեքիաթների հավաքածուի 3 պատմվածքների վրա։ Թե հատկապես որոնք է ընտրել ռեժիսորը, չի նշվում։ 1634թ. թողարկված գրքում կա 50 հեքիաթ։ Որոշ հեքիաթներ հետագայում հայտնի են դարձել Շառլ Պյերոյի և Գրիմ եղբայրների մշակմամբ։ Այդ թվում՝ «Քնած գեղեցկուհի», «Մոխրոտը» և «Կոշկավոր կատուն» հեքիաթները։










