Պրոդյուսերը պատմել է «Մոխրագույնի 50 երանգները» բեսթսելերի էկրանավորման մասին

16:43 • 22.01.14

«Մոխրագույնի 50 երանգները» գրքի երկրպագուներն անհանգստանալու կարիք չունեն, նշել է էկրանավորման փուլում գտնվող ֆիլմի պրոդյուսեր Մայքլ դե Լուկան «Սենդես» փառատոնի ընթացքում, գրում է РИА Новости-ն։

 

«Մենք լավ ենք գիտակցում, որ պետք չէ անել ոչ մի անտեղի բան, որ պետք է հավատարիմ մնալ գրքի սյուժեին և գրքի երկրպագուներին։ Մենք պատրաստվում ենք տալ նրանց այն, ինչ իրենք սպասում են, այսինքն՝ խորը և էրոտիկ պատմություն։ Իհարկե, ֆիլմը չի կարող լինել այնքան մանրամասն, ինչպես գիրքը։ Սակայն պատկերումը հազար բառ արժե։ Այնպես որ կինեմատոգրաֆիկ էրոտիկայում ֆիլմն ավելի հզոր կլինի, քան բառերը»,- նշել է պրոդյուսերը։

 

Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2015թ. Սուրբ Վալենտինի օրը։ Գլխավոր դերերը կատարում են Ջեյմի Դորնանը և Դաքոտա Ջոնսոնը։ Ֆիլմի ռեժիսորն է Սեմ Թեյլոր Ջոնսոնը։