Տարանտինոն չի նկարահանի իր նոր ֆիլմը` սցենարի հայտնի դառնալու պատճառով
Անվանի ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն չի նկարահանի իր նոր վեսթերնը` «Նողկալի ությակը» (The Hateful Eight)՝ սցենարի հայտնի դառնալու պատճառով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Տարանտինոյի խոսքով` ինքը սցենարը ներկայացրել է միայն վեց աշխատակցի, որոնց թվում են եղել ֆիլմում զբաղված դերասաններ Մայքլ Մեդսենը, Բրուս Դերնը և Թիմ Ռոթը: Տարանտինոն կարծում է, որ դերասաններից մեկը սցենարի մասին տվյալներ է հայտնել իր գործակալին, և հիմա սցենարին «ծանոթացել են բոլորը Հոլիվուդում»:
Տարանտինոն նշել է, որ ինքը շատ-շատ նեղված է: Նա կհրապարակի սցենարը` գրքի տեսքով, և կզբաղվի այլ նախագծով:










