Կուստուրիցայի նոր ֆիլմը կներկայացվի 2015թ. Կաննի կինոփառատոնում

13:14 • 22.01.14

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նոր՝ «Հարդագողի ճանապարհին» ֆիլմի աշխատանքները կավարտվեն 2014թ. վերջին, իսկ 2015թ. մայիսին այն կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրում։ Այդ մասին ասել է ռեժիսորը ИТАР-ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում։

 

Ֆիլմում կնոջ գլխավոր դերը կատարում է իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին։ Կուստուրիցայի խոսքով՝ «նա կատարում է կիսասերբ-կիսաիտալացի կնոջ դեր», սակայն ֆիլմում կխոսի սերբերեն։