Ռաֆայելի «Մադոննա դի Ֆոլինյո» կտավը վերադարձել է հայրենիք
Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Ռաֆայել Սանտիի «Մադոննա դի Ֆոլինյո» կտավը վերադարձել է հայրենիք՝ Ումբրիա նահանգում գտնվող Ֆոլինյո քաղաք։
Ինչպես հայտնում է Euromag-ը, այս գլուխգործոցն այժմ կարելի է տեսնել Սուրբ Աննայի եկեղեցում, որտեղ այն հանվել է համընդհանուր ցուցադրության։ Հենց այս եկեղեցում է կտավը գտնվել նախքան 200 տարի առաջ ֆրանսիացիների կողմից Փարիզ տեղափոխվելը։
Իսկ մինչ Ֆոլինյո հասնելը կտավը եղել է Միլանում, որտեղ այն տեսնելու է եկել 240.000 մարդ։ Նկարչի գլուխգործոցը կմնա Ֆոլինյոյում մինչ հունվարի 26-ը, ինչից հետո կվերադարձվի Վատիկանի թանգարաններ։











