Գողերն Այվազովսկու կտավը վերադարձրել են թանգարանին
Տաղանդավոր հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային պեյզաժ Ղրիմում» գողացված կտավը վերադարձվել է Ղրղզստանի կերպարվեստի ազգային թանգարան, հայտնում է Лента-ն՝ մանրամասնելով, որ գողերն իրենք են կտավը հետ բերել։
Ներկայում այն վայրում, որտեղ հայտնաբերվել է կտավը, ժամանել ու աշխատում է քննչական խումբը։
Այվազովսկու գործը գողացվել էր 2013թ. դեկտեմբերին. ամանորյա երեկույթից հետո պարզ էր դարձել, որ կտավը կտրել-հանել են դրա շրջանակից։
Այվազովսկին 47X 53.5 սմ չափերով աշխատանքը նկարել է 1866թ.։ Փորձագետները «Ծովային պեյզաժ Ղրիմում» կտավը գնահատել են 40.000 դոլար։










