Արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը կտա Արամ Ղարաբեկյանին

20:11 • 23.01.14

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

 

Կառավարական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը` 12:00-14:00-ն` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում: