Դի Կապրիոն «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի համար իր գործընկերոջից 166 անգամ ավելի շատ է վաստակել
Դերասան Ջոնա Հիլը Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելու համար ստացել է 60 հազ. դոլար՝ առանց հաշվի առնելու հարկային վճարումները։ Այդ մասին նա պատմել է Հովարդ Սթերնի շոուի ընթացքում։ Տվյալ գումարը նա վաստակել է 7 ամիս նկարահանվելու դիմաց, գրում է lenta.ru-ն։
Ինչպես նշել է անձամբ Հիլը, ֆիլմում աշխատանքի համար իրեն նվազագույն հոնորար է առաջարկվել, սակայն նա համաձայնվել է, քանի որ շատ է ցանկացել նկարահանվել Մարտին Սկորսեզեի ֆիլմում։
Դերասանը պատմել է նաև, որ իր գործընկեր Լեոնարդո Դի Կապրիոն, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը, ենթադրաբար իր աշխատանքի համար ստացել է 10 մլն դոլար։
Ջոնա Հիլը կատարել է Դոնի Ազոֆի դերը, ով գլխավոր հերոսի ընկերն է։ Այդ դերի համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։










